22:44 Քարյուն կարող է "մրճահար" դառնալ | |
Ինչպես հայտնում են բրիտանական թերթերը, Լոնդոնի "Վեստ Հեմը" նախնական բանակցություններ է վարում նորվեգացի հարձակվող Ջոն Քարյուի հետ՝ փորձելով մոտակա օրերին նրան դարձնել "մրճահար": Հիշեցնենք, որ անգլիական "Պրեմիեր լիգայում" Քարյուն խաղում է 2007թ.-ից, երբ ֆրանսիական "Լիոնից" տեղափոխվեց "Ասթոն Վիլա", իսկ 2010-2011թթ. մրցաշրջանի երկրորդ մասը վարձավճարային հիմունքներով անցկացրեց "Սթոք Սիթիում", ահա այժմ Քարյուն ազատ գործակալի կարգավիճակ ունի: Ինչպես մամուլի ներկայացուցիչներին ասել է "Վեստ Հեմի" գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը, ինքն անձամբ է շփվել Քարյուի հետ և վերջինիս տեղյակ պահել, որ շատ կցանկանար իր թիմում տեսնել Քարյուի պես խաղացողի. "Այն պայմանները, որոնք մենք կառաջարկենք Քարյուին, հաստատ մերժման չեն դատապարտված: Քարյուն խելացի տղա է, նա գիտի, թե ինչ ենք մենք իրենից ուզում",-ասել է Էլարդայսը:
| |
|
Total comments: 0 | |