Home » 2011 » Օգոստոս » 9 » "Նյուքասլը" կփորձի գնել Պավլյուչենկոյին
23:04
"Նյուքասլը" կփորձի գնել Պավլյուչենկոյին
Ռուսաստանի ազգային հավաքականի և անգլիական "Տոտենհեմի" 29-ամյա հարձակվող Ռոման Պավլյուչենկոն կարող է մոտակա օրերի ընթացքում հայտնվել "Նյուքասլում". այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները: Ինչպես տեղեկացնում է The Daily Mail պարբերականը, "կաչաղակները" ռուս խաղացողի համար պատրաստ են շուրջ 10 մլն ֆունտ ստեռլինգ վճարել "Տոտենհեմին", որն իր հերթին ցանկանում է ռուս հարձակվողից ազատվել ոչ պակաս 14 մլն-ից: Ըստ աղբյուրի` եթե "Նյուքասլը" չկարողանա համաձայնության գալ "Խթանների" հետ և գնել Պավլյուչենկոյին, ապա մինչև օգոստոսի վերջ կփորձի ձեռք բերել ֆրանսիական "ՊՍԺ"-ի թուրք հարձակվող Մևլյութ Էրդիչին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 491 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0