23:10 Ափսոնը կխաղա "Սթոք Սիթիում" | |
Ինչպես տեղեկացնում է անգլիական մամուլը, Անգլիայի ազգային ընտրանու և "Պրեմիեր լիգան" անցած տարի լքած "Վեսթ Հեմի" պաշտպան Մեթյու Ափսոնը 2-ամյա պայմանագիր է կնքել "Սթոք Սիթիի" հետ: Այս առիթով "Սթոք Սիթիի" գլխավոր մարզիչ Թոնի Պուլիսն իր գոհունակությունն է հայտնել ակումբի ղեկավարության աշխատանքից` թիմի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ ասելով. "Սա հերթական մեծ անակնկալն էր ինձ համար: Մեթյուն ունի թե փորձ, թե շատ լավ տվյալներ, նրա կողքին մեր երիտասարդները կաճեն: Իսկ եթե հաշվի առնենք, որ այս տարի մեզ հետ է նաև Ջոնաթան Վուդգեյթը, ապա հասկանալի կդառնա, որ մեր պաշտպանությունն այս մրցաշրջանում ավելի հուսալի կգործի",-մարզչի խոսքերը մեջբերել է SKY Sports լրատվամիջոցը: | |
|
Total comments: 0 | |