23:10 "Չելսին" երիտասարդ պաշտպանի կարիք ունի | |
Ինչպես հայտնում են բրիտանական պարբերականները, պորտուգալական "Պորտուի" պաշտպան Ալվարո Պերեյրան հայտնվել է Լոնդոնի "Չելսիի" հետաքրքրությունների կենտրոնում, քանի որ "արիստոկրատների" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը փորձում է երիտասարդացնել թիմի պաշտպանների միջին տարիքը: Հանրահայտ The Telegraph օրաթերթը հայտնում է, որ "Չելսին" պատրաստ է 17.5 մլն ֆունտ ստեռլինգ վճարել խաղացողի համար, որն անցած մրցաշրջանում 21 խաղ է անցկացրել "Պորտուի" կազմում: Մեկ այլ աղբյուր հայտնում է, որ "Պորտուն" պատրաստ է բաց թողնել իր խաղացողին միայն այն դեպքում, եթե ստանա 26 մլն ֆունտի չափով փոխհատուցում:
Հավելենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Պերեյրայով հետաքրքրվում է նաև Մերսիսայդյան "Լիվերպուլը": | |
|
Total comments: 0 | |