Ինչպես տեղեկացնում է գերմանական Blind պարբերականը, Բունդեսլիգայի կարկառուն ներկայացուցիչ "Համբուրգը" պատրաստվում է իր հոլանդացի խաղացողից առնվազն 14 մլն եվրո եկամուտ ստանալ` վերջինիս վաճառելով Թուրինի "Յուվենթուսին": Հավելենք, որ մի քանի օր առաջ թուրինյան գրանդը պաշտոնական առաջարկով դիմել էր "Համբուրգին", սակայն վերջինս հրաժարվել էր Էլյերո Էլյային վաճառել դեպի Իտալիա ընդամենը 7 մլն եվրոյի դիմաց: Այժմ սպասվում է, որ թուրինցիները մի փոքր էլ կբարձրացնեն իրենց գումարային առաջարկը, բայց չեն ենթարկվի "Համբուրգի" առաջարկած պայմաններին:
|