Home » 2011 » Օգոստոս » 9 » Նեյմարը մերժում է բոլորին
23:14
Նեյմարը մերժում է բոլորին

Բրազիլական "Սանթոսի" երիտասարդ ու տաղանդավոր խաղացող Նեյմար դա Սիլվան երեկ հրապարակավ հայտարարել է, որ մոտակա 6 ամսվա ընթացքում ինքը չի տեղափոխվի ոչ Մադրիդի "Ռեալ", ոչ էլ կատալոնական "Բարսելոնա": Նեյմարի խոսքերը մեջբերում է իսպանական Marca հանդեսը. "Ինձ ոչ "Բարսելոնան" է հետաքրքրում, ոչ էլ "Մադրիդյան հսկան": Ես վաղուց ասել եմ, որ ցանկանում եմ մնալ "Սանթոսում": Բոլորն էլ հիանալի հասկանում են իմ ցանկությունը. եթե առանց ինձ մնա "Սանթոսը", ապա նա չի կարողանա հավասարը հավասարի դեմ Աշխարհի ակումբային առաջնությունում խաղալ "Բարսելոնայի" հետ: Կատալոնական թիմում է խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, բայց ես ուզում եմ ապացուցել, որ լավագույն խաղացողը "Սանթոսում" է խաղում, ու մեր թիմն է Աշխարհի ուժեղագույն ակումբը":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 485 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1