Պորտուգալական "Պորտուի" կոլումբիացի կիսապաշտպան Ֆրեդդի Գուարինը մոտակա օրերի ընթացքում կարող է համալրել Մադրիդի "Ռեալի" շարքերը. այս մասին հայտնում է իսպանական AS օրաթերթը: Իսկ ահա պորտուգալական A Bola պարբերականն էլ գրում է, որ "Պորտուն", ունենալով մի շարք ֆինանսական խնդիրներ, պատրաստ է խաղացողից հրաժարվել 30 մլն եվրոյի դիմաց, որը որպես փոխհատուցում նշված է խաղացողի պայմանագրում: Հավելենք, որ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է խաղացողի համար վճարել ընդամենը 15 մլն եվրո և դեպի Պորտուգալիա ուղարկել "մադրիդականներ" Ռոյսթոն Դրենտեին ու Ռաուլ Ալբիոլին: Նշենք նաև, որ Գուարինի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի "Չելսին" ու Իտալիայի նախկին չեմպիոն "Ինտերը", վերջիններս, սակայն, համապատասխան ռեսուրսներ չունեն խաղացողին գնելու համար:
|