Մադրիդի "Ռեալի" թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը, ով միայն մայիսից է մադրիդիստ համարվում, դեռևս չի ապաքինվել ԱՄՆ-ում ստացած վնասվածքից և մինչև սեպտեմբեր չի կարողանա օգնել իր թիմին: Սպասվում է, որ Շահինը կկարողանա մարզումներին լիարժեքորեն ծանրաբեռնվել միայն 15 օրից, երբ արդեն կմեկնարկի Իսպանիայի "Լա Լիգայի" հերթական առաջնությունը: Այսպիսով` Շահինը և Ալթինթոփը` մադրիդյան թիմի երկու թուրք ներկայացուցիչները, չեն կարողանա օգնել "Ռեալին" ոչ Իսպանիայի Սուպերգավաթային հանդիպումներում, ոչ էլ "Սանտյագո ԲԵռնաբեուի" անվան գավաթի խաղարկության ժամանակ:
|