23:16 Ռաֆան Ուեսին Անգլիա է հրավիրում | |
Անգլիական "Տոտենհեմի" հոլանդացի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտն այն կարծիքին է, որ եթե իր համերկրացի և Հոլանդիայի ազգային հավաքականի խաղացող Ուեսլի Սնեյդերը տեղափոխվի Անգլիա, ապա կարող է դառնալ աշխարհի ներկայիս 5 լավագույն խաղացողներից լավագույնը: Հանրահայտ Sky Sports լրատվամիջոցը մեջբերել է Ռաֆայելի խոսքերը. "Ուեսլին իմ լավ ընկերն է: Մենք գրեթե ամեն օր խոսքում ենք իրար հետ: Նա ինձնից իմացել է, թե ինչպիսի ֆուտբոլ են դավանում Անգլիայում և դրանից ուղղակիորեն հիացած է: Նա մեծ ցանկություն ունի Անգլիայում խաղալու, քանի որ սա է աշխարհի ամենաուժեղ առաջնությունը: Ավելին ասեմ, իմ կարծիքով, Սնեյդերը տիպիկ "Յունայթեդցի" է, քանի որ միշտ միտված է հաղթանակների": | |
|
Total comments: 0 | |