Home » 2011 » Օգոստոս » 9 » Ջիլարդինոն կարող է Ֆրանսիա մեկնել
23:20
Ջիլարդինոն կարող է Ֆրանսիա մեկնել
Ինչպես հայտնում է Goal.com հանրահայտ ֆուտբոլային պորտալը, ֆրանսիական "ՊՍԺ"-ն պատրաստվում է մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը գնել իտալական "Ֆիորենտինայի" հարձակվող Ալբերտո Ջիլարդինոյին: Խաղացողի համար փարիզցիները պատրաստ են 15 մլն եվրո վճարել, ինչը լիովին բավարարում է "մանուշակների" ղեկավարությանը, քանի որ երկու տարի առաջ Ջիլարդինոյին ձեռք են բերել ընդամենը 5 մլն եվրոյով: Փարիզյան ակումբը պատրաստվում է 29-ամյա խաղացողի հետ 3 տարվա պայմանագիր կնքել` Ալբերտոյին յուրաքանչյուր տարվա համար առաջարկելով 5 մլն եվրո աշխատավարձ:
Հավելենք, որ Ջիլարդինոյով հետաքրքրված են նաև Մարսելի "Օլիմպիկն" ու իտալական "Ջենոան":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 430 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0