Home » 2011 » Օգոստոս » 9 » "Ռեալը" կխաղա "Գալաթասարայի" հետ
23:21
"Ռեալը" կխաղա "Գալաթասարայի" հետ

Ինչպես հաղորդում է Մադրիդի "Ռեալի" պաշտոնական կայքը, վերջապես հստակեցվել է "Սանտյագո Բեռնաբեուի" անվան գավաթի հերթական խաղարկության օրը: Այն տեղի է ունենալու այս տարի օգոստոսի 24-ին Մադրիդի "Սանտյագո Բեռնաբեու" մարզադաշտում, որտեղ հյուրընկալվելու է թուրքական "Գալաթասարայը": Նշենք, որ այս տարի լրանում է գավաթի խաղարկության 33-րդ տարին: Հիշեցնենք նաև, որ անցած տարի "Ռեալի" մրցակիցն էր ուրուգվայական "Պենյառոլը", ում էլ հեշտությամբ հաղթեց "Արքայական թիմը" և տիրացավ գավաթին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 496 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0