Home » 2011 » Օգոստոս » 10 » Մարիուան Շամախ. "Սեսկը և Նասրին շուտով կհեռանան"
13:44
Մարիուան Շամախ. "Սեսկը և Նասրին շուտով կհեռանան"
Լոնդոնի "Արսենալի" մարրոկացի հարձակվող Մարիուան Շամախը կարծիք է հայտնել "զինագործներ" Սեսկ Ֆաբրեգասի և Սամիր Նասրիի թիմից հնարավոր հեռանալու մասին` նշելով. "Կարծում եմ, նրանք շատ մոտ են "Արսենալից" հեռանալուն: Մեր մարզիչ Արսեն Վենգերն արդեն նրանց փոխարինողներին է փնտրում: Նասրիի պայմանագիրը ավարտվում է մեկ տարուց և դժվար թե "Արսենալը" որոշի 20 միլիոն ֆունտ կորցնել` հաջորդ ամռանը խաղացողին ազատ կարգավիճակով այլ թիմ բաց թողնելով, իսկ Ֆաբրեգասի հարցն արդեն բոլորին է հոգնեցրել. տղան ուզում է իրականացնել իր մանկական երազանքը",-ասել է Շամախը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 460 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0