Իտալական "Միլանի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրիի հետ նոր պայմանագիր է կնքվել, համաձայն որի` այսուհետ Ալեգրին "ռոսոներիները" կգլխավորի մինչև 2014թ.-ը: Հիշեցնենք, որ Ալեգրին "Միլանը" գլխավորեց մեկ տարի առաջ, երբ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ ունեցած անձնական խնդիրների պատճառով հրաժարական տվեց բրազիլացի մասնագետ Լեոնարդոն:
|