Home » 2011 » Օգոստոս » 11 » Նեյմարը ձգտում է անցնել Մեսսիից
23:29
Նեյմարը ձգտում է անցնել Մեսսիից

Բրազիլական "Սանթոսի" 19-ամյա ֆուտբոլային վունդերկինդ Նեյմար դա Սիլվան գերմանական Blind մարզական օրաթերթի լրագրողի հետ հարցազրույցում նշել է, որ իր նպատակն է շատ մոտ ապագայում հասնել աշխարհի լավագույն խաղացող համարվող Լիոնել Մեսսին և առաջ անցնել նրանից. "Մեսսին լավն է, ես կասեի չափազանց լավը, բայց իմ տեխնիկան և արագաշարժությունն ավելի լավն են, ես դա գիտեմ, ուղղակի մի փոքր անվարժ եմ, ինչը ժամանակի հետ կանհետանա: Ես ուզում եմ հասնել Մեսսիի վարպետության մակարդակին ու շրջանցել նրան: Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա ես կենտրոնացած եմ միայն "Սանթոսի" և Բրազիլիայի ազգային ընտրանու խաղերի վրա, իսկ այլ բաների մասին կմտածեմ միայն մյուս տարի",-ասել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրվում են կատալոնական "Բարսելոնան", Մադրիդի "Ռեալն" ու Լոնդոնի "Չելսին":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 499 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0