Home » 2011 » Օգոստոս » 11 » Այժմ էլ "Ինտե՞րը"...
23:31
Այժմ էլ "Ինտե՞րը"...

Ինչպես հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport պարբերականը, իտալական "Ինտերը" ցանկանում է իր շարքերը համալրել արգենտինացի հարձակվող Էզեքել Լավեսսիով, ում ծառայություններով հետաքրքրված է նաև անգլիական "Մանչեսթեր Սիթին": "Նապոլին", ում պատկանում է խաղացողի տրանսֆերը, չի պատրաստվում իր խաղացողին 30 մլն եվրոյից պակաս վաճառել, մինչդեռ "ներաձուրիները" հույս ունեն ամեն բան կարգավորել 20 մլն եվրո փոխհատուցմամբ, որը կլինի այսպիսին. "Ինտերը" պատրաստ է "Նապոլիին" վճարել 15 մլն եվրո` գումարած կտա իր մակեդոնացի հարձակվող Գորան Պանդևին: Մնում է սպասել, թե ինչ պատասխան կտա այս առաջարկին "Նապոլին":
Նշենք, որ անցած մրցաշրջանում Լավեսսին 31 անգամ հայտնվել է խաղադաշտում և դարձել է 6 գոլի հեղինակ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 456 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0