Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Սանկտ-Պետերբուրգի "Զենիթի" 33-ամյա պորտուգալացի պաշտպան Ֆեռնանդո Մեյրան բանակցություններ է վարում իսպանական "Սարագոսայի" հետ: Կողմերը կարող են համաձայնության հասնել նույնիսկ այսօր, քանի որ "Զենիթի" պահեստային խաղացողը պատրաստ է ամեն քայլի գնալ, միայն թե հեռանա "Զենիթից": Հիշեցնենք, որ Մեյրայի պայմանագիրը պիտերցիների հետ ավարտվում է այս տարվա վերջին: Նշենք նաև, որ Մեյրան այս մրցաշրջանում ընդամենը 9 հանդիպման է մասնակցել:
|