Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Mail պարբերականը, Լոնդոնի "Չելսին" դեռևս չի հանձնվել և պատրաստվում է մինչև ամսվա վերջ ևս մեկ անգամ դիմել "Տոտենհեմի" ղեկավարությանը վերջինիս խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հարցով: Հանուն Մոդրիչի "կապույտները" պատրաստ են գործարքի մեջ մտցնել նաև իրենց հրեա կիսապաշտպան Յոսի Բենայունին, ում ծառայություններով հետաքրքրված է "Խթանների" գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը: