Home » 2011 » Օգոստոս » 11 » "Ռեալը" կփախցնի Վարգասին
23:41
"Ռեալը" կփախցնի Վարգասին
Ինչպես տեղեկացնում է Calciomercato պարբերականը, Մադրիդի "Ռեալը" ցանկանում է Թուրինի "Յուվենթուսի" քթի տակից թռցնել "Ֆիորենտինայի" պերուացի 25-ամյա կիսապաշտպան Խուան Մանուել Վարգասին: Մինչև "Ծեր սինյորայի" ղեկավարությունը մտածում է, թե արդյոք արժե Վարգասի համար 15 մլն եվրո վճարել (այսքան է պահանջում "Ֆիորենտինայի" ղեկավարությունը), մադրիդցիները պատրաստ են խաղացողի համար 18 մլն եվրո վճարել, ավելին` նրանք Վարգասին առաջարկում են 5 տարվա պայմանագիր տարեկան 3.5 մլն եվրո աշխատավարձով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0