Home » 2011 » Օգոստոս » 12 » "Ռոման" փորձում է փախցնել Ալկանտարային
23:56
"Ռոման" փորձում է փախցնել Ալկանտարային
 Ինչպես հայտնում է Football Italia ռադիոկայանը, հռոմեական "Ռոման" խիստ կարիք ունի երիտասարդ ու տաղանդավոր հարձակվողների, այդիսկ պատճառով այժմ "գայլերը" հետաքրքրություն են ցուցաբերում կատալոնական "Բարսելոնայի" 20-ամյա խաղացող Տիագո Ալկանտարայի նկատմամբ և պատրաստ են տղայի համար 15 մլն եվրո առաջարկել: Երիտասարդ խաղացողի պայմանագրի համաձայն` նա դեռևս երկու տարի կարող է հանդես գալ "Բարսելոնայում", սակայն հռոմեացիները չեն ցանկանում, որ Ալկանտարան "փախչի" իրենցից ու խաղա առանց այն էլ ուժեղ "Բարսելոնայում":
 Նշենք, որ Ալկանտարան միայն վերջերս է անուն հանել, երբ մասնակցել է կատալոնական թիմի ընկերական խաղերին, որոնցում իրեն միմիայն լավ կողմերով է դրսևորել: Հավելենք նաև, որ տղան նույնիսկ հրավեր է ստացել ազգային հավաքականից և մասնակցել է Իտալիայի հավաքականի հետ վերջերս կայացած խաղին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0