Իսպանական "Վիլյառեալի" բրազիլացի 27-ամյա հարձակվող Նիլմարն իտալական "Ռոմա" տեղափոխվելու և այնտեղ խաղալու ցանկություն է հայտնել Goal.com հանրահայտ կայքի լրագրողի հետ ունեցած զրույցի ժամանակ: "Ես գիտեմ, որ հռոմեական թիմը հետաքրքրվում է ինձանով, և ինքս էլ անձամբ հետաքրքրված եմ այդ թիմ տեղափոխվելու գաղափարով: Հռոմը հիանալի քաղաք է, իսկ "Ռոման" հզոր ակումբ է` հսկայական պատմությամբ և նվաճումներով: Այդ թիմում իմ խաղընկերները կլինեն Տոտտին ու դե Ռոսսին, իսկ դա հրաշալի է",-խաղացողի խոսքերը մեջբերում է էլեկտրոնային պարբերականը:
|