Լոնդոնի "Արսենալին" պատկանող մեքսիկացի երիտասարդ հարձակվող Կառլոս Վելան կարող է վարձավճարով կրկին հանդես գալ իսպանական "Լա լիգան" ներկայացնող թիմերից որևէ մեկի կազմում. այս մասին հայտնում է Sky Sports հանրահայտ լրատվամիջոցը: Նշենք, որ տաղանդավոր խաղացողի ծառայություններով հետաքրքրված են իսպանական "Ռեալ Սոսյադադն" ու "Սարագոսան": Հավելենք նաև, որ 22-ամյա Վելան արդեն վարճավճարով խաղացել է իսպանական "Սելտայում", "Սալամանկայում" և "Օսանսունայում":
|