Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" և Հվ. Կորեայի աազգային ընտրանու առաջատար կիսապաշտպան Պակ Չժի Սունը երկարաձգել է մանչեսթերյան ակումբի հետ: 30-ամյա խաղացողի հետ "մանկունիական" թիմը կնքել է երկամյա պայմանագիր, որը ավարտվելու է 2012-2013թթ. մրցաշրջանի ավարտից հետո: Հիշեցնենք, որ Պակը "Յունայթեդ" է տեղափոխվել 2005թ.-ին հոլանդական "ՊՍՎ"-ից: Այս ընթացքում "կարմիր սատանաների" կազմում անց է կացրել 177 խաղ և խփել է 24 գոլ:
|