Home » 2011 » Օգոստոս » 12 » Ջիլարդինոն տեղափոխվում է "Ջենոա"
23:59
Ջիլարդինոն տեղափոխվում է "Ջենոա"

 Ինչպես հայտնում է իտալական La Gazzetta dello Sport պարբերականը, "Ֆիորենտինայի" իտալացի 29-ամյա հարձակվող Ալբերտո Ջիլարդինոն շատ մոտ է "Ջենոա" տեղափոխվելուն: "Ջենոայի" ղեկավարները պատրաստ են խաղացողի համար 12 մլն եվրո վճարել, այսինքն` այնքան, որքան "մանուշակներն" են ցանկանում որպես փոխհատուցում ստանալ իրենց խաղացողի համար: Ինչպես տեղեկացնում է պարբերականը, երեկ Ջիլարդինոն ու "Ջենոայի" նախագահ Էնրիկո Պրեցիոզին հանդիպել են և խաղացողի անձնական պայմանագրի հարցով նախնական համաձայնություն կնքել:
 Սպասվում է, որ Ալբերտոն 5-ամյա պայմանագիր է ստորագրելու "Ջենոայի" հետ, իսկ համաձայն նոր կնքված պայմանագրի` իտալացի խաղացողը կստանա 1.6 մլն եվրո:
Նշենք նաև, որ Ջիլարդինոյի ծառայություններով հետաքրքրվում էին նաև ֆրանսիական "Մարսելը", "ՊՍԺ"-ն ու իսպանական "Վիլյառեալը":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0