09:39 Առաջին արյունը կրկին հեղվեց "Բեռնաբեու" մարզադաշտում | |
![]() Խաղը սկսվեց "Ռեալի" շատ ուժեղ ճնշմամբ, ինչը շատ արագ տվեց իր արդյունքը. աչքի ընկավ Մեսութ Օզիլը: Ճիշտ է, մադրիդցիների գոլը "Բարսելոնայի" պաշտպանության լիարժեք ձախողման արդյունքն էր, բայց պետք է փաստենք, որ "Ռեալն" արժանի էր այդ գոլին իր ցուցադրած գեղեցիկ ու նպատակասլաց խաղ պատճառով: Այնուհետև մադրիդցիներն աստիճանաբար գցեցին խաղի տեմպն ու նաև մի քանի կիսագոլային պահեր չօգտագործեցին, ինչի համար խստորեն պատժվեցին հետագայում: Մի քանի րոպեի ընթացքում (հանդիպման 35-45-րդ րոպեների ընթացքում) Գվարդիոլայի սաները ոչ միայն հավասարեցրին խաղի հաշիվը, այլև առաջ անցան հաշվի մեջ: Գոլերի հեղինակ դարձան Դավիդ Վիլյան ու արգենտինացի "այլմոլորակային" Լեո Մեսսին, ով դեռ չի կարողանում վերգտնել իր խաղը: Հատկապես տպավորիչ էր Վիլյայի փայլուն գոլը, երբ վերջինս գնդակը Կասիլյասի գլխավերևով ուղարկեց դեպի դարպասի վերին "սարդոստայնը": Երկրորդ կեսն արդեն վստահ սկսեց կատալոնական թիմը, բայց գնդակ, ամեն դեպքում, բաց թողեց սեփական դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Խաբի Ալոնսոն, ով օգտվեց Պեպեի հաշվենկատ փոխանցումից: Այնուհետև աստիճանաբար զգացնել տվեց "Ռեալի"` կատալոնական թիմի հանդեպ ներկայումս ունեցած գերազանցությունը ֆունկցիոնալ պատրաստվածության առումով: Եղան 2 պահեր, երբ նախ 11 մետրոնոց հարվածներ չնշանակվեցին "Բարսելոնայի", իսկ այնուհետև "Ռեալի" դարպասին: Անկասկած, այսօր արդեն կարող ենք ասել, որ գուցե կրկին լսելու ենք Ժոզե Մոուրինյոյի հիվանդագին "Por que"-ները: Հ.Գ.: Ամեն դեպքում, մեզ մնում է փաստել, որ խաղալով իրական "Բարսելոնային" ոչ վայել ֆուտբոլ, կատալոնյան թիմն այդուհանդերձ ձեռնտու հաշիվ արձանագրեց "Սանտյագո Բեռնաբեու" մարզադաշտում օգոստոսի 17-ին "Կամպ Նոու" մարզադաշտում կայանալիք պատասխան խաղից առաջ: | |
|
Total comments: 5 | |
| |