22:18 Գվարդիոլան հաճոյանո՞ւմ է "Ռեալին" | |
Կատալոնակական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Մադրիդի "Ռեալի" հետ խաղից առաջ հանդես է եկել հերթական հետաքրքիր հայտարարությամբ: "Կապտանռնագույնների" մարզչի խոսքերը մեջբերում է AS հանրահայտ հանդեսը. "Մենք պատրաստ ենք մի շարք դժվարությունների, քանի որ գիտեք` "Ռեալն" այս մրցաշրջանում ավելի վտանգավոր ու զգալիորեն ուժեղ է դարձել: Երեք օր առաջ "Ռեալը" մեզնից ուժեղ էր և գուցե այժմ էլ ուժեղ լինի, ո՞վ գիտե, բայց ամեն դեպքում մենք տանն ենք խաղալու և չենք կարող երկրպագուներին հիասթափեցնել: Ինչ վերաբերում է Սեսկին, ապա նա կարող է խաղադաշտ դուրս գալ, որպեսզի սովորի նման խաղերի ճնշմանը, գուցե սա նրա առաջին "Սուպերկլասիկոյի" օրը լինի, ես դեռ հստակ չեմ որոշել",-ասել է Գվարդիոլան:
| |
|
Total comments: 0 | |