Home » 2011 » Օգոստոս » 17 » Անչելոտտին կարող է դառնալ "ՊՍԺ"-ի գլխավոր մարզիչը
22:19
Անչելոտտին կարող է դառնալ "ՊՍԺ"-ի գլխավոր մարզիչը
Ինչպես հայտնում է ֆրանսիական հանրահայտ L'Equipe հանդեսը, փարիզյան "ՊՍԺ"-ի սպորտային տնօրեն բրազիլացի Լեոնարդոն խոսել է հանրահայտ իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտիի հետ, որպեսզի վերջինս մոտակա օրերի ընթացքում դառնա փարիզյան թիմի գլխավոր մարզիչը: Հաղորդվում է, որ "ՊՍԺ"-ի ներկայիս գլխավոր մարզիչ Անտուան Քոմբուարեն կարող է մոտակա ժամերի ընթացքում հեռացվել թիմից, քանի որ "ՊՍԺ"-ն շատ վատ արդյունքներ է ցույց տվել Ֆրանսիայի այս տարվա առաջնության անդրանիկ երկու տուրերի ընթացքում:
 Նշենք, որ "ՊՍԺ"-ն այժմ ընդամենը 1 միավոր ունի:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 439 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0