Ինչպես հաղորդում է իսպանական Marca հանրահայտ պարբերականը, Մադրիդի "Ատլետիկոն" կարողացել է համաձայնության գալ կատալոնական "Էսպանյոլի" հետ վերջինիս արգենտինացի հարձակվող Պաբլո Օսվալդոյի տրանսֆերի ձեռքբերման հարցում: Ինչպես հաղորդում է պարբերականը, արգենտինացին մոտակա ժամերի ընթացքում արդեն որպես "Ատլետիկոյի" խաղացող պաշտոնապես կներկայացվի հանրությանը: Նշվում է նաև, որ Օսվալդոյի համար "Ատլետիկոն" 17 մլն եվրո է վճարել և խաղացողին դիտարկում է որպես անգլիական "Մանչեսթեր Սիթի" տեղափոխված Սերխիո Ագուերոյի արժանի փոխարինողի: Հավելենք, որ Օսվալդոն անցած մրցաշրջանում "Էսպանյոլի" կազմում մասնակցել է 24 հանդիպման և դարձել է 13 գոլի հեղինակ:
|