Home » 2011 » Օգոստոս » 21 » Ըստ Canal+ հեռուստաընկերության` Նասրին չի հեռանալու
12:11
Ըստ Canal+ հեռուստաընկերության` Նասրին չի հեռանալու
Ինչպես տեղեկացնում ֆրանսիական Canal+ հանրահայտ հեռուստաընկերությունը, Լոնդոնի "Արսենալի" 24-ամյա կիսապաշտպան Սամիր Նասրին կշարունակի խաղալ "Արսենալում" 2011/12 մրցաշրջանում: Ֆրանսիական հեռուստաընկերության մարզական մեկնաբանների ենթադրությունների համաձայն` բանակցությունները "Սիթիի" և "Արսենալի" միջև մտել են փակուղի: Իսկ ահա BBC հանրահայտ ռադիոկայանն էլ պնդում է հակառակը` չնայած այն բանին, որ Նասրին խաղադաշտ դուրս եկավ "Լիվերպուլի" դեմ, տրանսֆերը կկայանա մոտակա ժամերի ընթացքում:
Այս առիթով "զինագործների" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ ինքը որևէ բան չգիտի Նասրիի տրանսֆերի մասին. "Ես գիտեմ ճիշտ այնքան, որքան Դուք: Հանդիպումից առաջ ես ասացի, որ Նասրին հավատարիմ է ակումբին և նա ապացուցեց դա` շատ լավ հանդիպում անցկացնելով",-ուրախությամբ ասել է Վենգերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 582 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 2