Home » 2011 » Սեպտեմբեր » 12 » Ալեգրի. "Մենք "Միլանն" ենք և չենք վախենում "Բարսելոնայից"
16:20
Ալեգրի. "Մենք "Միլանն" ենք և չենք վախենում "Բարսելոնայից"
Իտալական "Միլանի" գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ իր թիմը չի վախենում "Բարսելոնայից", ում հետ միլանցիները վաղը հանդիպելու են "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում. "Մենք հիանալի խաղացողներ ունենք: Մենք չենք վախենում "Բարսայից" և մեծ հարգանքով ենք վերաբերում նրանց: Ձգտելու ենք հաջող խաղալ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Վաղը մենք պետք է խաղանք մի թիմի հետ, որը ներկա դրությամբ լավագույնն է աշխարհում, և մենք պետք է հավաքվենք ու ուշադիր խաղանք, սխալներ չգործենք ինչը արեցինք "Լացիոյի" հետ խաղի ժամանակ: Կասսանոն հիանալի խաղաց "Լացիոյի" դեմ, բայց կարծում եմ վաղը Զլատանի հետ հարձակման գծում զույգ կկազմի Ալեշանդրու Պատոն",-Ալեգրիի խոսքերը մեջբերում է Football Italia ռադիոկայանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 435 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0