Ինչպես տեղեկացնում է TMW հանրահայտ պարբերականը, Մադրիդի "Ռեալի" արգենտինացի եզրային կիսապաշտպան Անխել դի Մարիան հնարավոր է հեռանա "Ռեալից" եկող ամռանը: Ֆուտբոլիստը ցանկանում է թիմի հետ նոր` բարելավված պայմաններով պայմանագիր ստորագրել, սակայն մադրիդցիներն առայժմ չեն շտապում կատարել խաղացողի ցանկությունները: Տեղեկացվում է, որ "Ինտերը" պատրաստ է խաղացողին առաջարկել տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր, ինչպիսին ցանկանում է Մադրիդում ունենալ դի Մարիան:
|