Թուրինի "Յուվենթուսի" գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է իր թիմի առաջիկա պլանների մասին. "Ամենագլխավորն այն է, որ կարողանանք վերադարձնել մեր երկրպագուների
վստահությունը: Հիմա մեզ համար այնքան էլ կարևոր չէ մրցաշարային աղյուսակը,
այլ կարևոր է, որ կրկին դառնանք "Յուվենթուս": Չեմ թաքցնի, որ մեր գլխավոր
նպատակներից է նաև "Չեմպիոնների լիգային" կրկին մասնակցելը: Մենք հիմա
նոր թիմ ենք կառուցում, որը դեռ ընթացքի մեջ է",-մարզչի խոսքերը մեջբերել է հանրահայտ Football Italia ռադիոկայանը:
|