Մոսկովյան "ԲԿՄԱ"-ի և Ճապոնիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կեյսուկե Հոնդան կարող է տեղափոխվել իտալական "Միլան". այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով վաղուց են հետաքրքրվում եվրոպական մի շարք ակումբներ: Խոսակցություններ կան, որ "Միլանի" ներկայացուցիչները մի քանի անգամ ներկա
են եղել "ԲԿՄԱ"-ի հանդիպումներին` ֆուտբոլիստի խաղին հետևելու համար: