23:35 Սպալլետին հոգնե՞լ է Ռուսաստանից | |
Սանկտ Պետերբուրգի "Զենիթի" իտալացի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալլետին
կարող է վերադառնալ հայրենիք, և աշխատանքի անցնել իր նախկին ակումբում՝ "Ռոմայում": Հիշեցնենք, որ Սպալլետին 2009թ.-ի դեկտեմբերին է գլխավորել ռուսական "Զենիթը", որի հետ 3 տարվա պայմանագիր էր կնքել: Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ մարզիչը ցանկանում է միանալ իր ընտանիքին, որն ապրում է Հռոմում: Նշվում է, որ Սպալլետին պայմանագրի վաղաժամկետ դադարեցման առաջարկով դիմել է
ռուսական ակումբի ղեկավարներին, սակայն դրական կամ բացասական պատասխան դեռևս չի ստացել:
| |
|
Total comments: 0 | |