08:42 "Լա Լիգայի" ԱՐՔԱՆ դեռևս "Բարսելոնան" է | |
![]() Հանդիպման մեկնարկը չափազանց հաջող էր "Ռեալի" համար ![]() Գուցե հենց այդ դրվագն էլ այս խաղում դարձավ բեկումնային, քանի որ հետագայում խաղային ու տարածքային առավելությունն աստիճանաբար անցավ "Բարսելոնային", որի ֆուտբոլիստները սկսեցին ավելի անկաշկանդ գործել ու սպառնալ Իկեր Կասիլյասի դարպասին: Նմանատիպ սպառնալիքներից մեկն էլ, հանդիպման 30-րդ րոպեին, ավարտվեց դարպասի գրավմամբ. ստանալով Լիոնել Մեսսիի ոսկերչական ճշգրտությամբ կատարված փոխանցումը` "Բարսելոնայի" չիլիացի հարձակվող Ալեքսիս ![]() "Բարսելոնայի"
առավելությունն ավելի մեծացավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում, քանի որ
կատալոնացիները գերգերազանց օգտագործում էին հակագրոհներ կազմակերպելու
յուրաքանչյուր հնարավորությունը, մինչդեռ "Ռեալը" չէր կարողանում գրոհել անգամ: Հենց
այդպիսի հակագրոհներից մեկի արդյունքում` հանդիպման 53-րդ րոպեին, գնդակը
երկրորդ անգամ հայտնվեց "Ռեալի" դարպասում. ![]() Հանդիպման 66-րդ
րոպեին կատալոնացիները ձեռնարկեցին իրենց հերթական կայծակնային հակագրոհը,
որի արդյունքում աջ եզրից հետևեց Դանիել Ալվեշի օդային հաշվենկատ
փոխանցումը դեպի "Ռեալի" դարպասային հրապարակի հեռավոր աջ անկյունը, որտեղ
Սեսկ ![]() Հանդիպման մնացած
ժամանակահատվածում խաղադաշտում հրաշալի, գեղեցիկ, անզիջում, փոխնիփոխ
գրոհներով հարուստ պայքար ընթացավ, սակայն ֆուտբոլասերներն այլևս խփված
գնդակի ականատես չեղան, թեև թե "Ռեալը", թե "Բարսելոնան" նպաստավոր պահեր ունեցան:
Այսպիսով` "Բարսելոնան" 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ "Ռեալի" նկատմամբ` միավորների քանակով հավասարվելով վերջինիս ու ողջ աշխարհին ապացուցեց, որ ինքը դեռևս "Լա Լիգայի" ու կարելի է ասել ողջ ֆուտբոլային աշխարհի ԱՐՔԱՆ է: Մադրիդի "Ռեալն" էլ ստիպված է գլխիկոր հետևել "արքաների" խաղին` փորձելով հասնել վերջինիս ու ցած նետել "կապտանռնագույններին" հաղթանակների գահից: ![]() ![]() ![]() "Բարսելոնան" տոնում է իր հաղթանակը: "Ռեալն" այդպես էլ ուշքի չեկավ: "Ռեալի" պաշտպաններն անզոր էին: | |
|
Total comments: 3 | |
| |