21:48 "Բարսելոնայի" փոխնախագահ. "Պեպեն դիտմամբ է արել" | |
Կատալոնական "Բարսելոնայի" փոխնախագահ Կառլես Վիլլարուբին` ի պատասխան Մադրիդի "Ռեալի" պաշտպան Պեպեի` կատալոնացիների առաջատար Լեո Մեսսիին հանդեպ կոպիտ խաղի, հայտարարել է, որ թեկուզև պորտուգալացի պաշտպանը զղջացել է իր արարքի համար, սակայն այն միտումնավոր արված քայլ էր: "Պեպեն չի էլ խոստովանում, որ սխալ է արել, նա ուղղակի ասում է` դիտմամբ չի արել: Իսկ ո՞վ է հավատում Պեպեի հեքիաթներին, իհարկե` ոչ ոք: Երբ կես տարի առաջ Ժոզե Մոուրինյոն մատը խոթեց Պեպ Գվարդիոլայի օգնական Տինտո Վիլանովայի աչքը, հաջորդ օրն իսկ Մադրիդից ներողություն հայցող նամակ եկավ: Այսօր էլ իրավիճակը նույնն է. Մադրիդը կարծես թե սովորել է "կեղտոտ ու տականքային ֆուտբոլին": Ամեն դեպքում գոյություն ունի հեռուստատեսություն, և բոլորը տեսնում են, թե իրականում ինչ է կատարվում: Մենք ոչ մի հայց չենք ներկայացնի Իսպանական Լիգայի ներկայացուցիչներին, քանի որ ամեն բան ակնհայտ էր",- ասել է "Բարսելոնայի" փոխնախագահը:
| |
|
Total comments: 0 | |