Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, կատալոնական "Բարսելոնան" հաջորդ մրցաշրջանում հանդես կգա նոր մարզազգեստով, որը պատրաստել են Nike ընկերության ներկայացուցիչները: Ֆուտբոլային 2012/2013 մրցաշրջանի համար նախատեսված տնային մարզահագուստը պահպանում է "կապույտ-նռնագույն" երանգները, իսկ ահա արտագնա խաղերի համար նախատեսված է նարջագույն մարզաշապիկը, որը շատ նման է 2006/2007 մրցաշրջանում օգտագործվող մարզաշապիկին:
|