Home » 2012 » Փետրվար » 2 » Բլատերը ցնցված է Եգիպտոսյան դեպքերից
21:32
Բլատերը ցնցված է Եգիպտոսյան դեպքերից

 ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերը Եգիպտոսի "Քաղաքային" մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների, վանդալիզմի ու վայրագությունների հետևանքով ստեղծված անմարդկային իրավիճակը տեսնելուց հետո հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: "Ես ուղղակի ցնցված եմ: Եգիպտական Պորտ Սաիդում բազմաթիվ երկրպագուներ սպանվեցին և վիրավորվեցին: Իմ մտքերն այդ երեկո մահացածների ընտանիքների հետ են: Սա սև օր էր ֆուտբոլի պատմության համար: Նման աղետ դժվար էր պատկերացնել: Այն չպետք է տեղի ունենար",- Բլատերի խոսքերն է մեջբերել ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
   Հիշեցնենք, որ երեկ "Ալ Մասրի"-"Ալ Ախլի" հանդիպման վերջնամասում տեղի ունեցած բարբարոսությունների հետևանքով նվազագույնը 74 մարդ էր մահացել և 1000-ից ավելի մարդ վիրավորվել էր, հարյուրավոր մարդիկ էլ ձերբակալվել են:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 451 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0