Home » 2012 » Փետրվար » 9 » Սնեյդեր. "Առայժմ չգիտեմ` որտեղ կխաղամ մյուս տարի"
18:19
Սնեյդեր. "Առայժմ չգիտեմ` որտեղ կխաղամ մյուս տարի"
 Իտալական "Ինտերի" հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հանրահայտ Football Italia ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ առայժմ չի կողմնորոշվել, թե որտեղ կշարունակի կարիերան մյուս տարի. "Ես կույր չեմ և կարողանում եմ ռեալ դատել իմ դերը: Բայց հիմա ոչինչ չեմ կարող ասել իմ ապագայի մասին: Դուք ասո՞ւմ եք` "Մանչեսթեր Յունայթեդ": Ես նրանց հետ ոչ մի կոնկրետ բանակցություններ չեմ վարել: Եթե տրանսֆերային պատուհանի թեկուզ վերջին օրը ինձ առաջարկություն անեին, միգուցե ես հեռանայի թիմից: Իրականում ինձ ամեն ինչ դուր է գալիս "Ինտերում", բայց համոզված չեմ կարող ասել, թե որտեղ կհայտնվեմ մյուս տարի: Ես դեմ չեմ լինի ԱՄՆ-ը մեկնելուն, բայց դա պետք նայել որպես վերջին տարբերակ,"-ասել է հոլանդացի կիսապաշտպանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 423 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0