Home » 2012 » Փետրվար » 17 » "Ռեալի" խաղը սիրո՞ւմ են Ռուսաստանում
23:51
"Ռեալի" խաղը սիրո՞ւմ են Ռուսաստանում
 Ինչպես հայտնում են ռուսական հեղինակավոր մարզական ԶԼՄ-ները, "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում փետրվարի 21-ին կայանալիք "ԲԿՄԱ"-"Ռեալ Մադրիդ" հանդիպման բոլոր տոմսերը գրեթե վաճառվել են: Հանրահայտ "Լուժնիկի" մարզադաշտում կայանալիք խաղի նկատմամբ Ռուսաստանում հետաքրքրությունը բավականին մեծ է, ինչի վառ ապացույցը տոմսերի այսօրինակ արագ սպառումն է:
   Հարկ է նշել, որ 2010թ.-ի ապրիլի 6-ին "ԲԿՄԱ"-ի համար գրանցվել է ռեկորդային այցելություն մարզադաշտ, երբ  "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլի ընթացքում Ռուսաստանում "բանակայինները" հյուրընկալել էին "Ինտերին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0