Լոնդոնի "Արսենալի" և կատալոնական "Բարսելոնայի" նախկին խաղացող Ալեքսանդր Գլեբն այսուհետ կխաղա ռուսական "Կռիլյա Սովետովի" կազմում. այս մասին հայտնում է Սամարան ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը: Խաղացողի հետ կնքվել է կես տարվա պայմանագիր, և արդեն վաղը ֆուտբոլիստը կմիանա իր նոր թիմակիցներին: