Home » 2012 » Փետրվար » 17 » "Սիթիում" սպասում են Տևեսի վերադարձին
23:54
"Սիթիում" սպասում են Տևեսի վերադարձին
 Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, թե արգենտինացի Կառլոս Տևեսը կարող է վերադառնալ "Մանչեսթեր Սիթի": Այդ մասին իր կարծիքն է հայտնել Կառլոս Տևեսի ներկայիս թիմակից Յայա Տուրեն` նշելով, որ իրենք մեծ ուրախությամբ կընդունեն արգենտինացուն: "Կառլոսը ֆանտաստիկ խաղացող է: Հուսով եմ` նրա հետ կրկին խաղալու հնարավորություն կընձեռվի: Մենք նրա կարիքն ունենք թիմում: Ոչ մի խնդիր չի ծագի, եթե նա վերադառնա: Նա գիտի, թե ինչ պետք է ասի մեզ ու մեր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին: Կարծում եմ` "Սիթիի" բոլոր խաղացողներն էլ սպասում են նրա վերադարձին",- Յայա Տուրեի խոսքերը մերջբերել է հանրահայտ Sky Sports լրատվամիջոցը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0