23:59 Վալդես. "Պիկեն չի փոխվել, բայց..." | |
Իսպանիայի ազգային հավաքականի պահեստային դարպասապահ և "Բարսելոնայի" առաջատար Վիկտոր Վալդեսն այսօր բացառիկ հարցազրույց է տվել, որի ընթացքում խոսել է նաև իր թիմակից Խերարդ Պիկեի վարքի ու հետընթացի մասին: "Ես արդեն 30 տարեկան եմ ու գիտեմ, թե ինչն է ամենից շատ հետաքրքրում 25-28 տարեկան երիտասարդներին: Պիկեն լավ տղա է, բայց նա էլ բոլորի պես երիտասարդ է և ուզում է վայելել կյանքը: Նրա վարքում որոշակի փոփոխություններ եղել են, սակայն ոչ դեպի թիմն ու ֆուտբոլը: Նա շարունակում է պարապել, հաճախում է մարզասրահ ու միշտ լսում է Միտերին` Պեպ Գվարդիոլային: Նրանց միջև հիանալի փոխհարաբերություններ են ձևավորվել և պետք չէ ոչինչ փչացնել անհիմն հոդվածների միջոցով: Պիկեն այսօր աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է և ոչինչ չունի ապացուցելու",- պաշտպանելով խաղընկերոջն` ասել է Վիկտոր Վալդեսը:
| |
|
Total comments: 0 | |