Այսուհետ
Հայաստանի ֆուտբոլի
ֆեդերացիան Մանկապատանեկան ֆուտբոլի
իր հատուկ
պաշտոնական էջը կունենա Facebook սոցիալական ցանցում
և պաշտոնական
ալիքը` YouTube-ում: Այն
պայմանավորված է
մանկապատանեկան ֆուտբոլի
զարգացման առաջնահերթությամբ, որը
ՀՖՖ-ի ռազմավարական
զարգացման քաղաքականության հիմքում
է հատկապես
վերջին տասը
տարիներին: ՀՖՖ
նախագահ Ռուբեն
Հայրապետյանը բազմաթիվ
առիթներով հատուկ
կարևորել է
մանկապատանեկան ֆուտբոլի
զարգացումը, ենթակառուցվածքների ստեղծումը
և ծրագրային բազում ձեռնարկումներ, որոնք
ուղղված են
մանկապատանեկան ֆուտբոլի
զարգացմանը Հայաստանում: Facebook-ի էջում և
YouTube-ի ալիքում արդեն
տեղադրված են
բազմաթիվ լուսանկարներ,
տեսանյութեր, որոնք
անդրադառնում են
ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի
պաշտոնական և
ոչ պաշտոնական
մրցաշարերին, բազմաթիվ
միջոցառումների, սեմինարների,
ֆուտբոլը դպրոցներում
զարգացնելու ծրագրերի,
որոնք վերջին
տասը տարիներին
իրականացվել են
ՀՖՖ-ի
կողմից ինչպես
Երևանում, այնպես
էլ ամենատարբեր
մարզերում, քաղաքներում
և գյուղերում: Ի
դեպ. այսօր
Հայաստանի ազգային
հավաքականի բազմաթիվ
ֆուտբոլիստներ` Հենրիխ
Մխիթարյանը, Էդգար
Մանուչարյանը, Գևորգ
Ղազարյանը, նաև Կառլեն
Մկրտչյանն ու Ռոբերտ
Արզումանյանը իրենց
առաջին քայլերն
արել են
հենց մանկապատանեկան ֆուտբոլում:
|