23:22 "Սիթին" փորձելու է գնել Սթարիջին | |
Ինչպես գրում են անգլիական ԶԼՄ-ները, "Մանչեսթեր Սիթին" ցանկանում է վերադարձնել Լոնդոնի "Չելսիում" հանդես եկող իր սանին, ում ծառայություններով հետաքրքրվում է նաև Լոնդոնի "Արսենալը": Ինչպես նշվում է հրապարակումների մեջ, 22-ամյա անգլիացին դեմ չէ ակումբային գրանցումը փոխելուն, քանի որ "Չելսիում" նա չի խաղում իր սիրելի ենթահարձակվողի դիրքում, այլ դարձել է եզրային խաղացող, ավելին` "կապույտները" չեն պատրաստվում բարձրացնել Դանիել Սթարիջի աշխատավարձը:
Հավելենք, որ "Չելսիի" հետ ֆուտբոլիստի գարծող պայմանագիրն ավարտվում է միայն 2.5 տարի անց, բացի այդ դժվար թե խաղացողը դիմանա Սերխիո Ագուերոյի, Էդին Ջեկոյի, Մարիո Բալոտելլի և Կառլոս Տևեսի հետ ունեցած մրցակցությանը: | |
|
Total comments: 0 | |