Կատալոնական թիմն այս տարին` 2011/12 ֆուտբոլային մրցաշրջանը, ավարտել է ավելի քան 40 մլն եվրո շահույթով, ինչի մասին երեկ հայտարարել է ակումբի նախագահ Սանդրո Ռոսսելը` պատասխան տալով վերջին շրջանում ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտայի կողմից անընդհատ հնչող սուր և ստորացուցիչ քննադատությանը: Ըստ ներկայիս նախագահի` այդ շահույթն ամբողջությամբ կօգտագործվի թիմի ունեցած 400 մլն եվրո պարտքերը մարելու համար: Սանդրո Ռոսսելը նշել է նաև, որ երբ ինքը ստանձնել է կատալոնական ակումբի ղեկավարումը, այն ժամանակ ակումբը շուրջ 420 մլն եվրոյի պարտք ուներ:
|