23:55 Պրանդելլի. "Մենք ամեն ինչ կանենք, որ Գերմանիա-Իսպանիա եզրափակիչ չլինի" | |
Իտալիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին երեկ խոսել է հունիսի 28-ին "ԵՎՐՈ 2012"-ի շրջանակներում կայանալիք Իտալիա-Գերմանիա կիսաեզրափակիչ խաղի մասին: Իտալացի մասնագետը նշել է, որ անպարտելի մրցակիցներ ֆուտբոլում երբեք չեն լինում, և իրենք կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի հայտնվեն եզրափակչում: "Բոլոր երկրպագուները չգիտես ինչու, բայց սպասում են Գերմանիա-Իսպանիա եզրափակիչ հանդիպմանը, սակայն ո՞վ ասաց, թե մենք կամ պորտուգալացիները չենք կարող խաղալ Կիևում: Ամեն դեպքում իմ թիմի տղաներն ամեն ինչ կանեն եզրափակիչ խաղի ուղեգիր ձեռք բերելու համար: Իհարկե, թե՛ Գերմանիան, թե՛ Իսպանիան իրենց խաղով ցույց են տալիս, որ շատ-շատ ուժեղ ու կուռ թիմ են իրենցից ներկայացնում, բայց մենք էլ ենք այդպիսին: Գերմանացիների կազմում խաղում է Եվրոպայի ամենատաղանդավոր խաղացողներից մեկը` Մեսութ Օզիլը, ով կարող է գրոհներ կազմակերպել ցանկացած ուղղությամբ: Նա էլ լինելու է հենց գերմանացիների շարժիչ ուժը: Բացի այդ` շատ գերմանացի ֆուտբոլիստներ հաջող են հանդես գալիս նաև ակումբային մակարդակով: Ամեն դեպքում մենք դեռ մեր խոսքը կասենք հենց խաղադաշտում, երբ մի քանի ժամ անց մեր թիմի տղաները դուրս գան մարզադաշտ",- ասել է հայտնի մարզիչը:
| |
|
Total comments: 0 | |