Home » 2012 » Հունիս » 26 » Վերտոնգենի տրանսֆերը ձգձգվում է
23:56
Վերտոնգենի տրանսֆերը ձգձգվում է
 Հոլանդական "Այաքսի" բելգիացի երիտասարդ կենտրոնական պաշտպան Յան Վերտոնգենն ուղղակի ապշած է, քանի որ չի կարողանում տեղափոխվել Լոնդոնի "Տոտենհեմ", որն իր հերթին էլ ամեն ինչ անում է տաղանդավոր խաղացողին գնելու համար: "Սա ուղղակի մղձավանջ է: Ես կարծում էի, թե ամեն բան շատ արագ է կարգավորվելու, սակայն արի ու տես, որ այդպես չի լինում: Այժմ ինփ այնպես է թվում, թե ես նաև հաջորդ մրցաշրջանում եմ մնալու "Այաքսում", թեև ակումբի ղեկավարությունը շատ լավ գիտի, որ ցանկանում եմ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ և տեղափոխվել Անգլիա",- ասել է տաղանդավոր պաշտպանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 348 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0