Home » 2012 » Հունիս » 27 » Դե Ռոսսին գիտի գերմանացիներին հաղթելու բանաձևը
23:35
Դե Ռոսսին գիտի գերմանացիներին հաղթելու բանաձևը
 Իտալիայի ազգային ընտրանու հենակետային կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսին այսօր հայտարարել է, որ կօգնի հավաքականին դուրս գալ "ԵՎՐՈ 2012" մրցաշարի եզրափակիչ: "Իհարկե, ցավալի կլինի, եթե ես բաց թողնեմ Գերմանիայի ընտրանու հետ խաղը, սակայն վստահ եմ, որ բժիշկներն ամեն բան արել են, որպեսզի ինչ-ինչ խնդիրներ չառաջանան ինձ մոտ: Մեջքս մեկ-մեկ ցավում է, սակայն խաղադաշտ կմտնեմ: Կարծում եմ` բաց ֆուտբոլ կընթանա, ինչը դուրեկան է ֆուտբոլասերներին: Եթե գերմանացիները պրեսինգի դիմեն, ապա պետք է ուղղակի լավ պահել գնդակը",- ասել է Իտալիայի ընտրանու առաջատարը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 349 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0