Home » 2012 » Հունիս » 27 » Ժիրուն համոզված է` մրցանակներ կնվաճի "Արսենալում"
23:36
Ժիրուն համոզված է` մրցանակներ կնվաճի "Արսենալում"
 Օրերս Լոնդոնի "Արսենալի" լիարժեք խաղացող դարձած ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն վստահություն է հայտնել, որ շատ արագ կհարմարվի իր ներկայիս ակումբին ու անգլիական ֆուտբոլին, ինչը կարող է մեծ օգուտ բերել "զինագործներին": Ըստ ֆուտբոլիստի` որոշակի ժամանակ ինքը դեռ այն չի լինի, սակայն հարմավելուց հետո ամբողջությամբ ցույց կտա իրեն: "Այստեղ խաղում են ուժեղ հարձակվողներ, բայց ես կպայքարեմ մեկնարակյին կազմում տեղս ունենալու համար: Դա արդեն իմ խնդիրն է, թե ինչպես պետք է գտնեմ իմ տեղը թիմում: Միշտ էլ հետևել եմ "Արսենալի" խաղին և գիտեմ, թե ինչն էր թիմին պակասում: Գալիք մրցաշրջանում հաստատ նվաճումներ կունենանք: Ես ուղղակի վստահ եմ դրանում",- ասել է ֆրանսիացի հարձակվողը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 306 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0