Home » 2012 » Հունիս » 27 » Բոատենգը չի ափսոսում
23:40
Բոատենգը չի ափսոսում
 Իտալական "Միլանի" կիսապաշտպան Քևին-Փրինս Բոատենգը այսօր անակնկալ կերպով հայտարարել է, որ ժամանակին ինքը չի կարողացել թեյախմության մասնակցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, քանի որ գտնվում էր արձակուրդում: "Երբ փոքրիկ տղա էի, Գերմանիայում երկու ճանապարհ ունեի` գողանալ կամ ֆուտբոլ խաղալ: Ես որոշեցի անել երկրորդը և ահա այժմ ճանաչված ֆուտբոլիստ եմ: Եթե կրկին հնարավորություն տրվեր ընտրելու, թե որ երկրի ազգային ընտրանին ներկայացնեմ, ես էլի կընտրեի իմ պատմական հայերնիքը` Գանան, մինչդեռ իմ եղբայրը` Ժերոմը, ներկայացնում է այսօր Գերմանիայի ազգային ընտրանին: Եթե հնարավորություն լինի կրկին մասնակցելու կանցլերի հետ թեյախմության, ապա մեծ սիրով կընդունեմ",- ասել է իտալական "Միլանի" առաջատարներից մեկը, ով ժամանակին խաղացել է նաև գերմանական Բունդեսլիգայում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 405 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0